Մեծ շուքով նշվել է «Անթիլիասի ուխտի օրը»

Մեծ շուքով նշվել է «Անթիլիասի ուխտի օրը»

Cilicia TV-ն հայտնում է, որ նախօրեին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնում՝ Անթիլիասի մայրավանքում հանդիսավորապես նշվել է «Անթիլիասի ուխտի օրը»։ Ըստ Կիլիկյան Աթոռի տոնացույցի, «Անթիլիասի ուխտի օր» է հայտարարված Հայոց առաջին Հայրապետ Ս․ Գրիգոր Լուսավորչի Մուտքն ի Վիրապի տոնը։

Այդ օրը, ըստ ավանդույթի, Անթիլիասի մերձակայքում գտնվող հայկական ծխական եկեղեցիների հավատացյալները Ս․ Պատարագի ավարտից հետո մեկնում են Կաթողիկոսարան, որպեսզի ստանան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությունը։ Այս տարի էլ նույն արարողակարգը պահպանվել է եւ հավաքված հավատացյալներին իր օրհնությունն է բաշխել Արամ Ա-ն։ Այդ օրը, ըստ Անթիլիասական սովորության, նաեւ ջուր է օրհնվում, որը բաժանվում է հավատացյալներին։