Սանկցիաներ են սահմանվել Դմիտրի Կիսելյովի եւ այլ լրագրողների հանդեպ

Սանկցիաներ են սահմանվել Դմիտրի Կիսելյովի եւ այլ լրագրողների հանդեպ

Ավստրալիան սանկցիաներ է սահմանել մի շարք ռուս լրագրողների եւ պետական ծառայողների եւ կազմակերպությունների հանդեպ։

Սանկցիոն ցանկում հայտնվել են «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, RT-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը, ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կորելովը, ВГТРК-ի լրագրող եւ հաղորդավար Սերգեյ Բրիլյովը, «Գազպրոմ Մեդիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտեւը, ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնին, Ալեքսանդր Կոցը, Դմիտրի Ստեշինը, Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկին, ինչպես նաեւ մի շարք ընկերություններ եւ կազմակերպություններ, ներառյալ նաեւ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը։