Քեյթ Միդլթոնի 40-ամյակի ֆոտոսեսիան (լուսանկարներ)

Քեյթ Միդլթոնի 40-ամյակի ֆոտոսեսիան (լուսանկարներ)

Հունվարի 9-ին Քեյթ Միդլթոնը դարձավ 40 տարեկան. այս առիթով Քենսինգթոնյան պալատը ներկայացրել է դքսուհու երեք դիմանկար, որի միջոցով նա յուրօրինակ ձեւով հարգանքի տուրք է մատուցում ամուսնու մորը՝ արքայադուստր Դիանային և նրա տատիկին՝ թագուհի Էլիզաբեթ II-ին:

Քեյթի բոլոր 3 կերպարներում ուղղակի հղումներ կան  թագուհու և արքայադուստր Դիանայի ոճին: Պաոլո Ռովերսիի լուսանկարներից մեկում նա կրել է կարմիր ատլասե զգեստ և ադամանդե ականջօղեր 95-ամյա Էլիզաբեթի զարդերի հավաքածուից։

Մեկ այլ՝ սև-սպիտակ լուսանկարում նա նստած է ավանդական դիմանկարի դիրքով, ինչը թույլ է տալիս ֆիքսել արքայադուստր Դիանայի շափյուղայից նշանադրության մատանին և ադամանդե ու մարգարտե ականջօղերը:

Ինչ վերաբերում է Քեյթի 40-ամյակի տոնակատարությանը, ապա մեծ տոնախմբություն չի սպասվում։ Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքով պայմանավորված դքսուհին իր ծննդյան տարեդարձը կնշի համեստ՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։