Սեւանում նշել են Վալտեր Մարությանի 60-ամյակը

Սեւանում նշել են Վալտեր Մարությանի 60-ամյակը

Կիրակի օրը Սեւանի պատվավոր քաղաքացի Վալտեր Մարությանը Սեւան քաղաքում նշել է իր ծննդյան 60-ամյակը։ Նա Սեւանի իր առանձնատուն է հրավիրել իր ընկերներին, հարազատներին՝ մոտ 200 մարդու, որոնց մեջ շատ են եղել նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, հայտնի հանրային գործիչներ, ում հետ նա ժամանակին աշխատել է եւ այս տարիներին պահպանել ընկերական հարաբերությունները։

Վալտեր Մարությանը 2000-ականներին եղել է ՀՀ Կապի եւ տրանսպորտի աշխատակազմի նախկին ղեկավար, ապա փոխնախարար, ՄԱԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել, ունի բարձրակարգ դիվանագետի, ՀՀ Քաղծառայության պետական խորհրդականի, ՀՀ Ինժեներական Ակադեմիայի իսկական անդամի կոչումներ։ Ծննդյան արարողությանը ներկա է եղել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, որն օրհնության կարգ է արել Սեւանի եկեղեցում, ապա մասնակցել է տոնակատարությանը։ Իսկ Սեւանի եկեղեցին 2007 թվականին ամբողջությամբ վերակառուցել է Վալտեր Մարությանը։ Տարեդարձն ուղեկցվել է հայկական երգ-երաժշտությամբ, հնչել են Սեւանին նվիրված երգեր, ապա միջոցառմանը մասնակցել եւ երգել է նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանը, ով տարեդարձի միջոցառումից ուղիղ օդանավակայան է մեկնել։