Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի միջեւ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հրադադարի հայտարարության եւ Մոսկվայում այս տարվա հունվարի տասնմեկին ստորագրված համատեղ եռակողմ Հայտարարությունից բխող հարցերի առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի։