1 միլիոն դրամ տուրքն իրականում տաքսիստներին չի վերաբերվում

 1 միլիոն դրամ տուրքն իրականում տաքսիստներին չի վերաբերվում

«Թյուրընկալում է, թե յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար սահմանվել է 1մլն դրամ տուրք։1 միլին դրամ տուրքը սահմանվում է միայն օպերատորների համար՝ տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3%-ի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

 «Այդ 1միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,-  նշել է Թունյանը։