«Գունագեղ» միջոցառման դեմ ակցիաներն այսօր շարունակվելու են

«Գունագեղ» միջոցառման դեմ ակցիաներն այսօր շարունակվելու են

Արդեն մի քանի օր է մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր վայրերում՝ ընդդեմ վաղը կայանալիք «գունագեղ» միջոցառման։ Քաղաքացիները շարունակում են պահաջել չեղարկել վաղվա միջոցառումը։

Նշենք, որ այս ակցիաները կազմակերպում է «Հայկական շարժում» նոր նախաձեռնությունը՝ Տաթև Վիրաբյանի գլխավորությամբ, ում եղբայրը 44-օրյա պատերազմի զոհերից մեկն է։

Մի քանի օր շարունակվող ակցիաների ընթացքում եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, ակցիայի մասնակիցները անգամ երեկ երեկոյան էին բերման ենթարկվել կառավարության շենքի մոտից, սակայն ինչպես իրենք են նշում՝ ոչ մի դեպքում հետ քայլ չեն անելու, պայքարելու են մինչև վերև և այսօր՝ ժամը 19։00-ին նորից կառավարության մոտ են հավաքվելու՝ նույն պահանջով։