ԵԱՏՄ երկրներում շինարարական «բում» է․ ամենաակտիվը՝ ՀՀ-ում է

ԵԱՏՄ երկրներում շինարարական «բում» է․ ամենաակտիվը՝ ՀՀ-ում է

ԵԱՏՄ երկրներում 2023 թվականի առաջին կիսամյակում շինարարական աշխատանքների ծավալի աճ է գրանցվել։ 2023 թվականի հունվար-հունիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներում 9,7%–ով ավելի են կառուցել։

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, շինարարական աշխատանքների ծավալը շուրջ 6.3 տրիլիոն է կազմել։

Միևնույն ժամանակ ամենաակտիվ շինարարությունը գնացվել է Հայաստանում, այստեղ աճը կազմել է `48,9%։
Հայաստանին գրանցված ցուցանիշներով հաջորդում են Ղրղզստանը (աճ` 22,9%), Ղազախստանը (աճ` 12,3%), Բելառուսը (աճ` 12,1%) և Ռուսաստանը (աճ` 9,2%)։

Բնակարանների գործարկման ծավալները ավելացել են 0,3%–ով, աճ է նկատվում Հայաստանում (72,2%) և Ղազասխատանում (11,8%)։ ԵԱՏՄ–ում, ընդհանուր առմամբ, շահագործման է հանձնվել 61,9 մլն քմ բնակելի տարածք։