Բաշկիրիայում ահաբեկչություն է կանխվել

Բաշկիրիայում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։ Իրականացված վնասազերծման գործողության ընթացքում ձերբակալվել է 1995 թվականին ծնված մեկ անձ, ով ՌԴ քաղաքացի է։ Նա ահաբեկչական բռնարարք է պլանավորել իրականացնել իրավապահների դեմ։ Ձերբակալվածի անունը չի բացահայտվում։ Խուզարկության արդյունքում նրա գաղտնարանից հայտնաբերվել է հրազեն, զինամթերք, եւ պայթուցիկ սարքի բաղադրիչներ։ Հայտնաբերվել է նաեւ նրա գրագրությունը «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակեպության էմիսարների հետ։ Հայտնի է նաեւ, որ ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։