Անհայտ ցանցահենները հարձակվել են Կարմիր Խաչի վրա, գողացել կես միլիոն մարդու տվյալ

Անհայտ ցանցահենները հարձակվել են Կարմիր Խաչի վրա, գողացել կես միլիոն մարդու տվյալ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի սերվերները ենթարկվել են հզոր ցանցահենային հարձակման: Այս մասին հայտնում է Meduza-ն, վկայակոչելով ԿԽՄԿ հրապարակած հայտարարությունը: Համաձայն առկա տեղեկատվության, ցանցահենային հարձակման հետեւանքով հնարավոր է եղել 515 հազար մարդու անձնական տվյալ գողանալ: Նրանք հիմնականում առավել խոցելի խմբերին պատկանող մարդիկ են` ռազմական հակամարտությունների պատճառով ընտանիքներից բաժանված անձինք, կամ տարերային աղետների հետեւանքով ընտանիքից բաժանված անձինք, անհետ կորածներ եւ բանտարկության մեջ գտնվողներ:

ԿԽՄԿ-ում հայտարարել են, որ այդ մարդկանց մասին տեղեկատվության հանրայնացումը շատ դեպքերում կարող է չափազանց ռիսկային լինել եւ սպառնալիքներ ստեղծել նրանց անվտանգության համար: Թե ով է կանգնած այդ հարձակման հետեւում, դեռ անհայտ է: ԿԽՄԿ-ն դիմել է ցանցահեններին եւ հորդորել սխալ քայլ չանել եւ չվաճառել իրենց կողմից գողացված տվյալները, որպեսզի մարդկանց չվնասեն, ովքեր առանց այն էլ գտնվում էն բարդ իրավիճակում: