Թատերական եռուզեռ․ մասնակցում է շուրջ 500 արտիստ (լուսանկարներ)

Թատերական եռուզեռ․ մասնակցում է  շուրջ 500 արտիստ (լուսանկարներ)

Ապրիլի 24-ից Գյումրիում մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 10-ը։ Գյումրու միջազգային թատերական փառատոնին մասնակցում են երկու տասնյակից ավելի թատրոն եւ թատերախմբեր` Երեւանից, ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաեւ Վրաստանից, Ռուսաստանից ու Եվրոպայից։

Այս օրերին, փառատոնի շրջանակներում անց են կացվում նաեւ «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ, իսկ փառատոնային ներկայացումներից հետո կազմակերպվում են թատերական քննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ։

Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու դրամատիկական թատրոնի մեծ եւ փոքր բեմերն են, ներկայացումներ լինելու են նաեւ թատերական այլ հարթակներում, անց են կացվում նաեւ բացօթյա ներկայացումներ: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է շուրջ 500 արտիստ եւ թատերական ոլորտի ներկայացուցիչ: