Այդ ի՞նչ եք ասում, նման հարց մեր օրակարգում չկա
Ցեղասպանություն բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա։ Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, և ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված: Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, այդ ի՞նչ եք ասում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ես խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը, նման բան չի կարող լինել»,- ասել է նա:
Կարծիքներ