Եկե՛ք Օպերայի բակ` պատվաստվելու. նախարար

Եկե՛ք Օպերայի բակ` պատվաստվելու. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկե՛ք Օպերայի բակ պատվաստվելու

Մի՛ հապաղեք և մի՛ թույլ տվեք, որ քովիդը մեզ հաղթի, տանի կյանքեր, խեղի ճակատագրեր…

Մի՛ թողեք, որ հետո ասեք բա ինչպես կարող էի փրկել հարազատ մարդկանց…

Չմոռանաք դիմակ դնել»։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: