Փաշինյան-Ալիև հանդիպում, ի վերջո, կայացավ․ ո՞վ է նախաձեռնել․ տեսանյութ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նշվում է, որ գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպիչ է։
Հիշեցնենք, որ մինչ այս կայացել էր Փաշինյանի և Շոլցի հանդիպումը։
Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նրանք քննարկել էին Հայաստան–Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել էին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ