Արոնյանը կխաղա՞ Հայաստանի հավաքականի դեմ

Արոնյանը կխաղա՞ Հայաստանի հավաքականի դեմ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը, այսօր կմրցի ԱՄՆ հավաքականի հետ, որը մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եղեկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց է թողնելու 7-րդ տուրը, ուստի չի խաղա սեփական երկրի հավաքականի դեմ։