Հաստատվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ալեքսանդր Շագաֆյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար
Կարեն Քեռյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արտակ Պողոսյան - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Արտաշես Թորոսյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Արաքսյա Սվաջյան - «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Քրիստինե Ծատուրյան - «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Էդուարդ Ղազարյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համլետ Հարությունյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, տեխ. գիտ. դոկտոր
Լեմս Ներսիսյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր
Սամվել Պիպոյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր, կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Կամո Վարդանյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Նոնա Խաչատրյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սովորող
Նարեկ Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի սովորող
Էլեն Ավետիսյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի սովորող
Համլետ Պետրոսյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի սովորող
Արմինե Հարությունյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի սովորող