Ինչպես բռի մեջ պահել Ալ․ Բազարչյանին կամ՝ նոր Հայաստան՝ նոր բարքեր

Ինչպես բռի մեջ պահել Ալ․ Բազարչյանին կամ՝ նոր Հայաստան՝ նոր բարքեր

Առողջապահության համակարգի երկարամյա պաշտոնյա Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լիազորված չէ լրագրողի հարցերին պատասխանել, քանի դեռ  ԱՆ խոսնակը կամ հասարակայնության հետ կապերի բաժինը  նրան այդ թույլտվությունը չի տվել։

Մի քանի հարցեր ունեինք պարոն Բազարչյանին, սակայն նախքան դրանք ուղղելը, վերջինս նկատեց, որ չի կարող խոսել, եթե միայն խոսքն իր անձնականին չի վերաբերում։ Իսկ երբ նկատեցինք, որ սա այն դեպքն է, որ հենց իրեն, իր անձնական գործունեությանն է վերաբերում, պարոն Բազարչյանը կրկին հրաժարվեց՝ ասելով, որ չի կարող։ Այս ընթացքում նկատեցինք, որ «Դուք 5-6 նախարարի հետ եք աշխատել, նախկինում երբեք նման բան չեք ասել»,- ինչին ի պատասխան՝ վերջինս պատասխանեց՝ սա է։

Նկատենք, որ հարցազրույցի ապագան խսիտ անորոշ է, քանի որ նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չի պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ իրեն գրված հաղորդագրություններին։

Հին Հայաստանում նախկինում նման բարքերով իրեն թույլ էր տալիս հանդես գալ միայն ամենառեակցիոն խոսնակի համբավ ունեցող ԱԳՆ նախկին խոսնակ, ՝նոր  Հայաստանում՝ դեսպան Տիգրան Բալայանը, ով արգելում էր արտակարգ և լիազոր դեսպաններին առանց իր թույլտվության հարցազրույց տալ։

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ այդ որոշումը ԱՆ խոսնակինն է։ Բնականաբար՝ հեղինակն Արսեն Թորոսյանն է։