Նախագահի փեսան խիստ գաղտնի ինֆորմացիայի հանդեպ հասանելիություն ունի

Նախագահի փեսան խիստ գաղտնի ինֆորմացիայի հանդեպ հասանելիություն ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները ստացել է հասանելիություն «խիստ գաղտնի» գրիֆ ունեցող ինֆորմացիայի նկատմամբ, ի հեճուկս Կենտրոնական հետախուզական վարչության որոշման։ Այս մասին հայտնում է NBC-ն, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ հաղորդման, ԿՀՎ աշխատակիցները երկու անգամ մերժել են նրան պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրել։ Չնայած սրա, Սպիտակ տան անվտանգության բաժնի ղեկավար Կարլ Կյայնը հաստատել է Քուշենրի հայցը գաղտնի ինֆորմացիա ստանալու հետ կապված։ Քուշները փորձել է նույնիսկ ԿՀՎ-ից ստանալ տեղեկություններ հետախուզության հետ կապված, սակայն կրկին մերժում է ստացել։ Զարմանալին այն է, որ մինչ Կարլ Կլայնի ենթակաները մերժել են Քուշներին, Կլայնը ընդառաջել է եւ տրամադրել գաղտնի տեղեկությունները։