Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական ժամանակաշրջանն այլևս պատմությունն է. «Լույսը» պարզաբանում է պահանջում

Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական ժամանակաշրջանն այլևս պատմությունն է. «Լույսը» պարզաբանում է պահանջում

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցությունը պարզաբանում է պահանջում Հայկ Մարությանից, թե ինչո՞ւ իրենց նիստի ծանուցում չեն ուղարկել։

«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:
Բայց արի ու տես, որ իրականությունը  հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության:
Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են.... Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել...
Պահանջում եմ պարզաբանում»,- նշեց «Լույսից» Անի Խաչատրյանը։