Սիրսկին ներկայացրել է իր առաջնահերթ խնդիրները

Սիրսկին ներկայացրել է իր առաջնահերթ խնդիրները

Ալեքսանդր Սիրսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում առաջնահերթ խնդիր է անվանել անօդաչու համակարգերի զարգացումը։  Մյուս հիմնական նպատակը, նրա խոսքով, բանակին նորագույն զինատեսակներով ապահովելն է։

«Անօդաչու համակարգերի կիրառման զարգացումն իմ առաջնահերթությունն է»,- գրել է Սիրսկին Telegram-ի իր ալիքում։ 

Նա հավելել է, որ իր համար մեկ այլ առաջնահերթ խնդիր է զինվորականներին նորագույն զինատեսակներով ապահովելը։ 

Գլխավոր հրամանատարը հավելել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ռադիոէլեկտրոնային պայքարի, անօդաչու համակարգերի, ավտոմատացված կառավարման համակարգերի մասնագետների վերապատրաստմանը։