Դատավորին կպչելու իրավունք չունեն

Դատավորին կպչելու իրավունք չունեն

Շուրջ երկու շաբաթ առաջ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակեցին դատարանների մուտքերն ու ելքերը, կատարված առերեւույթ հանցագործության վերաբերյալ ՀՀ դատախազությունը հինգ նյութ ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն։ Իսկ քրեական գործի հարուցումը մերժվեց հանցադեպի բացակայության հիմքով։ Մեկ հաղորդում էլ ներկայացրել էր փաստաբան Հրանտ Անանյանը՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բաբայանի մուտքը դատարան խոչընդոտելու հիմքով։ 

Հրանտ Անանյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է բողոքարկել ՀՔԾ-ի մերժումը։
«Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում էր նրան, որ, երբ տարածվեց տեսանյութը, թե ինչպես է դատավոր Դավիթ Բալայանն ուզում մուտք գործել դատարան, սակայն նրան թույլ չեն տալիս, եւ նա ստիպված փորձում է պատուհանով մուտք գործել՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտ, նրան իջեցնում են պատուհանից։ Իսկ վերջինս ցատկում է ներքեւ, դրանից կորցնում է հավասարակշռությունը, ոտքն է սայթաքում։ Իսկ հաղորդումը վերաբերում էր նրան, որ դատավորին կպչելու իրավունք չունեին։ Իսկ ՀՔԾ-ն կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Երբ ստանամ այդ որոշումը, այն ժամանակ էլ կբողոքարկեմ»,- ասաց Հրանտ Անանյանը։