Կկառուցվի նո՞ր ստադիոն, թե՞ կվերակառուցվի «Հրազդանը» 

Կկառուցվի նո՞ր ստադիոն, թե՞ կվերակառուցվի «Հրազդանը» 

«Ազգային ստադիոն ունենալն անհրաժեշտություն է»,- այսպես է կարծում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Ավելին՝ հարցն արդեն նախարարության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է: 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի, տարբեր հիմնադրամների հետ: Պարզապես ազգային արժեք ճանաչված «Հրազդան» ստադիոնի հետ կապված եւս կան մի շարք հարցեր, եւ դեռեւս չկա հստակություն: Պետք է հասկանանք՝ կկառուցվի ամբողջությամբ նո՞ր ստադիոն, թե՞ կվերակառուցվի «Հրազդանը»: Այս հարցերն ընթացքի մեջ են եւ մեզանից անկախ պատճառներով դեռեւս ձգձգվում են: Ամեն դեպքում վստահ եմ, որ ազգային ստադիոն ունենալու ենք եւ ընդունելու ենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ: 35 հազարից ավելի հանդիսականի ընդունող ստադիոն ունենալը մեզ համար անհրաժեշտություն է: Այդ դեպքում կկարողանանք Հայաստանում անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ եւ նման մակարդակի այլ հանդիպումներ»,- նշել է Գիլոյանը: