Թուրքական «Ալփագու» ԱԹՍ-ն շուտով վաճառքի կհանվի

Թուրքական «Ալփագու» ԱԹՍ-ն շուտով վաճառքի կհանվի

«Ալփագու» (Alpagu) նոր թուրքական կամիկաձե անօդաչու սարքը, որը արկով հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները, մեծ պահանջարկ կունենա համաշխարհային շուկայում:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն է հայտնել (20․06․2020) Անթալիայի Դիվանագիտական ​​ֆորումին մասնակցած Թուրքիայի նախագահի գրասենյակին կից պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:

Դեմիրն ասել է, որ «Ալփագու» ԱԹՍ-ն թեթև, բայց շատ արդյունավետ սպառազինություն է:

«Alpagu-ն շուտով վաճառքի կհանվի: Դրանից հետո դրսից պահանջարկ է սպասվում: Մշակվելու են դրոնների տարբեր կազմաձևումներ: Այս համակարգը տիրապետում է լայն բնութագրեր ու հարմար է փոխադրման տեսանկյունից, ընդունակ է կրակ բացել փոխադրման ընթացքում, ու դրա վրա կարող են տեղադրվել տարբեր արկեր ու պայթուցիկ սարքեր:

 Ըստ անհրաժեշտության՝ Alpagu-ի տարբեր ձևեր ու մոդելներ կստեղծվեն: Որոշակի պահեր վերջնական տեսքի են բերվել մեր հաճախորդների հետ խորհրդակցություններից հետո` նրանց պահանջներին համապատասխան: Կազմաձևումները դասակարգվելու են ըստ տեղանքի, որտեղ կօգտագործվեն ԱԹՍ-ները: Մենք աշխատում ենք նոր մոդելների վրա, որոնք կնպաստեն Թուրքիայի պաշտպանությանը», - նշել է Դեմիրը: