Հայտնի է դարձել Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի առաջին թիմը

Հայտնի է դարձել Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի առաջին թիմը

Բրազիլիայի հավաքականը Պարագվայի հետ Ամերիկայի գավաթի ¼ եզրափակչում ունեցած հանդիպման ժամանակ, տուգանայիններով կարողացել է հաղթել ու դուրս գալ կիսաեզրափակիչ։ Սա այն դեպքում, երբ խաղի հիմնական ժամանակում հաշիվը որեւէ կերպ չի բացվել։ Հաղթական 11-մետրանոցի հեղինակը Գաբրիել Ժեզուսն է եղել։ Այս մասին հայտնում է sport-express-ը։