Որ տեղում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում

 Որ տեղում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 4-րդն է թիմային հաշվարկում: 

Մեր թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի ուշ գիշերը լույս 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով, ժամը 3:55-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-18-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում  52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց  գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում նա 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։