«Լա Լիգան» որոշել է իր լավագույն մարզչին

«Լա Լիգան» որոշել է իր լավագույն մարզչին

Իսպանական «Լա Լիգայում» որոշվել է, թե ով է լավագույն մարզիչը այս տարվա մարտ ամսվա համար։ Վերջինս, ըստ «Լա Լիգայի» կայքում տեղ գտած հրապարակման, «Վիլյառեալի» մարզիչ Մարսելինո Տորալն է։ Հավակնորդների թվում են եղել նաեւ «Բարսելոնայի» մարզիչ Խավին եւ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անտելոտին։ Այս տարվա մարտին «Վիլյառեալը» իսպանական առաջնությունում երեք հանդիպում է ունեցել, որոնք ավարտել է հաղթանակով» Խփած եւ ընդունած գոլերի տարբերությունը «+6» է։

Հիշեցնենք, որ 58-ամյա Մարսելինոն ղեկավարել է «Վիլյառեալը» անցյալ տարվա նոյեմբերից։ Իսպանական առաջնության 29 տուրերից հետո «Վիլյառեալը» գրավում է իններորդ տեղը՝ ունենալով 38 միավոր։