Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին

Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին

Իշխանական պատգամավորները հենց սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում իմ ընկեր Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող մուրացողներին օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ է պլանավորել #նիկոլ_մահաբերը: Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին: Վաղուց սրանց պլանավորած բոլոր հակապետական, հակաիրավական մտադրությունները կանխատեսելի են , քանի որ դրանք շատ պրիմիտիվ են ու 90-ականնեին արդեն լսված:

Նույնիսկ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մուրացիկներին Արամն օգնում է ձմռանը: Վայրն էլ տեսանելի է, որ կապ չունի Ազատության հրապարակի հետ: Ավելին՝ դա 2021 թվականն էր: 
Այս պայմաններում այս աստիճանի պրիմիտիվիզմի որդեգրումը նույնիսկ ծիծաղելի չէ, սա վաղուց դարձել է պետական լուրջ դժբախտություն:

Արսեն Բաբայան