Ժողովրդի վարչապետի մեջ որ գոնե մի քիչ հայկական պետականության զգացում և ընկալում լիներ

Ժողովրդի վարչապետի մեջ որ գոնե մի քիչ հայկական պետականության զգացում և ընկալում լիներ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովրդի վարչապետի մեջ որ գոնե մի քիչ հայկական պետականության զգացում և ընկալում լիներ, ԵԱՏՄ գագաթաժողովին ՌԴ նախագահից առաջ ինքը կպարգևատրեր ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում առաքելությունն ավարտող Տիգրան Սարգսյանին:


Կպարգևատրեր՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար, կպարգևատրեր իր հայրենակից Տիգրան Սարգսյանին՝ որպես ՀՀ նախկին վարչապետի, ում ՀՀ-ն գործուղել է նման մասշտաբի միջազգային կազմակերպությունը ղեկավարելու: Պատկերացնում եք չէ՞՝ ինչքան գեղեցիկ կստացվեր, ինչքան խորհուրդ կպարունակեր իր մեջ այդ քայլը:

Ափսոս որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ոչ պետության ղեկավար դարձավ, ոչ էլ պետական գործիչ: Ափսոս որ ամփոփված մնաց գավառական մտածողությամբ սկանդալային թերթի խմբագրի կերպարում:


Ափսոս որ Փաշինյանի մեջ հայկական պետականության զրո ընկալում կա, հազար ափսոս...»: