Զելենսկին ոգևորված է․ նա որոշ փակագծեր է բացել

Զելենսկին ոգևորված է․ նա որոշ փակագծեր է բացել

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի համար անվտանգության հիմք է ստեղծվել Հյուսիսատլանտյան դաշինք տանող ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շատ կարևոր է, որ գագաթնաժողովի այս երկու օրերի ընթացքում մենք վերացրեցինք բոլոր կասկածներն ու երկիմաստություններն առ այն, թե արդյոք Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում։  Կլինի՛։ Առաջին անգամ դրա հետ համաձայն են ոչ միայն դաշինքի բոլոր անդամները, այլև դաշինքի գերակշիռ մեծամասնությունը եռանդով մոտեցնում է այդ հանգրվանին»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում BBC-ն։

Զելենսկու խոսքով՝ նա Ուկրաինա է վերադառնում լավ արդյունքներով, այն է՝ նոր պայմանագրեր զենքի, այդ թվում՝ հրթիռների, զրահատեխնիկայի և հրետանու մատակարարման համար։ 

«Սրանք անվտանգության կոնկրետ երաշխիքներ են, որոնք հաստատում են աշխարհի 7 լավագույն ժողովրդավարությունները։ Նախկինում երբեք մենք չենք ունեցել անվտանգության նման հիմք, և սա G7-ի մակարդակն է: 
Այս հիմքի վրա մենք կկառուցենք անվտանգության երկկողմ պայմանագրերի նոր, իրավաբանորեն պարտավորեցնող ճարտարապետություն ամենաուժեղների հետ»,- հավելել է նա: