Միակ հարցը, որ լուծվեց՝ երևանցու գրպանից տարեկան 5 միլիարդ օրինական թալանն է

Միակ հարցը, որ լուծվեց՝ երևանցու գրպանից տարեկան 5 միլիարդ օրինական թալանն է

«Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը գրել է.

«Առանց բնակիչներին որևէ այլընտրանք առաջարկելու, առանց տնտեսական ու սոցիալական ազդեցության գնահատման ՔՊ-ն իր արբանյակ «ընդդիմադիրների» հետ փոքր կենտրոնում կայանման մեկ տարվա գինը 12 հազար դրամից բարձրացրեց 160 հազար դրամ՝ շուրջ 13 անգամ:

Այս որոշումը չի լուծելու կենտրոնի բեռնաթափման հարցը, միակ հարցը որ լուծվեց՝ երևանցու գրպանից տարեկան 5 միլիարդ օրինական թալանն է՝ ապահովելու այս իշխանության «թանկ» գոյությունը»: