Դատավորները հասկանում են՝ քիչ է մնացել

Դատավորները հասկանում են՝ քիչ է մնացել

Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցի փոփոխությունն անսպասելի՞ էր՝ հարցրինք Քոչարյանի գործից լավատեղյակ անձին։ «Ոչ, Վենետիկի եւ ՄԻԵԴ-ի որոշումները հավաստում էին, որ Սահմադրության 300.1 հոդվածը՝ որպես քրեական նորմ, անորոշ ու անկախատեսելի է կիրառման մեջ եւ չի համապատասխանում եվրոպական կոնվենցիային։ Բացի դրանից` խնդիրն ուներ նաեւ քաղաքական, կոնյունկտուրային, անգամ տնտեսական-առողջապահական շերտեր՝ Քոչարյանը գտնվում էր ռիսկային խմբում ոչ միայն տարիքի, այլեւ առողջական առումով, կա գազի, Ղարաբաղի խնդիր, եւ, վերջապես՝ տնտեսական մասը․ 4 միլիոն դոլարն այս պահին լուրջ «ներարկում» է մեռնող տնտեսության համար, շարունակությունը հետո կերեւա։ Եվ վերջապես. դատավորները հասկանում են` Նիկոլին շատ չի մնացել։ Նաեւ պետք է ասել, որ գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը եզակի պարկեշտ, գործիմաց դատավորներից է։ Թեեւ վերաքննիչում սկզբում գործը հանձնարարվել էր Արմեն Դանիելյանին, Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկեց, գործը հանձնվեց Նիկողոսյանին։ Եվ քանի որ վերաքննիչում դատավորների մեծ մասին նշանակել էր Քոչարյանը, նրանց չէին կարող հանձնարարել, Նիկողոսյանը քչերից է, որին նշանակել է Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, նախկինում եղել է դատախազ եւ շատ լավ էր պատկերացնում գործի «նրբությունները», ու դա էր պատճառը, որ նրա տված հարցերին մեղադրողը չէր կարողանում պատասխանել ըստ էության»: