Երեկ Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան

Երեկ  Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը հայտնում է, որ երեկ ադրբեջանցու կրակոցից Սոթքի հատվածում ծանր վիրավորում է ստացել իր եղբոր տղան:

Նա մասնավորապես նշել է.

«Երեկ, օգոստոսի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում։Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»։