Մարսի վրա մեթան գազ են հայտնաբերել

Մարսի վրա մեթան գազ են հայտնաբերել

ՆԱՍԱ-ն Curiosity մարսագնացի օգնությամբ հետազոտություն է անցկացրել Մարս մոլորակի վրա եւ հայտնաբերել մեթան գազ, որը մատնանշում է, որ այդտեղ կյանք կա։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։ Գիտնականները մտադիր են լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել կարմիր մոլորակում։ Գիտական լրացուցիչ ուսումնասիրությունները հաստատել են մեթան գազի առկայությունը, ինչը նշանակում է, որ կան միկրո-օրգանիզմներ Մարսի վրա, որոնք կարող են արտադրել այն։ Մասնագետները չեն բացառում, որ 4 միլիարդ տարի առաջ Մարսի վրա եղել են միկրո-օրգանիզմներ։