Էրդողանը՝ իր կուսակցության պարտության մասին

Էրդողանը՝ իր կուսակցության պարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Թվիթերյան իր էջում Էրդողանը ասել է, որ մաղթում է, որպեսզի ընտրությունների արդյունքները օգտակար լինեն բոլորին։ «Ազգային կամքն այսօր եւս մեկ անգամ ցույց տվեց իրեն։ Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին՝ ընտրություններում տարած հաղթանակի առիթով»,- ասված է Էրդողանի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն հաղթել էր 54 տոկոս քվեով՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի արտահերթ ընտրություններում։