Մեքենան ընկել է կամրջից. զոհվել է յոթ մարդ, այդ թվում` պատգամավորներից մեկի որդին. դեպքի վայրը` Հնդկաստան

Մեքենան ընկել է կամրջից. զոհվել է յոթ մարդ, այդ թվում` պատգամավորներից մեկի որդին. դեպքի վայրը` Հնդկաստան

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում յոթ մարդ է զոհվել նախորդ գիշերը` կամրջից ավտոմեքենայի ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնում է NDTV-ն, մանրամասնելով, որ զոհվածները եղել են բժշկական քոլեջի ուսանողներ, որոնց շարքում է եղել նաեւ տեղի ռեգիոնալ պառլամենտի պատգամավորներից մեկի որդին: Դեպքը տեղի է ունեցել Սելսուրա քաղաքի մոտ, որը գտնվում է նահանգի արեւելյան հատվածում: Նախնական տեղեկությունների համաձայն, ուսանողներից մեկը, որը եղել է ղեկին, չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Մեքենան գետն է ընկել մեծ բարձրությունից եւ պահանջվել է երեք ժամ, որպեսզի դուրս բերվեն զոհվածների մարմինները: Միջադեպի հետ կապված ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: