Սկսել են «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Սկսել են «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունները սկսել են «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին տեղեկանում ենք ընկերությունների տարածած հաղորդագրությունից: «Pfizer եւ BioNTech ընկերությունները այսօր հայտարարում են կլինիկական հետազոտությունները, որպեսզի գնահատեն «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված թեկնածու պատվաստանյութի անվտանգությունը, տանելիությունը, իմունոգենությունն ու արդյունավետությունը առողջ մարդկանց շրջանում` 18 – 55 տարեկանների տարիքային խմբում»,- ասված է հայտարարության մեջ: Կլինիկական փորձարկումներին կմասնակցի մոտ 1 420 մարդ: