Մեքսիկական ծոցում ձեւավորվել է նոր տրոպիկական փոթորիկ

Մեքսիկական ծոցում ձեւավորվել է նոր տրոպիկական փոթորիկ

«Նեստոր» անունն ստացած տրոպիկական փոթորիկ է ձեւավորվել Մեքսիկական ծոցում եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք։ Այս մասին հայտնում է Рен ТВ-ն, նշելով, որ քամու արագությունը հասել է ժամում 96,5 կմ-ի։ Այն կհասնի նաեւ ԱՄՆ ափեր։ Նշենք, որ Մեքսիկական ծոցը այն վայրերից է, որտեղ ձեւավորվում են փոթորիկներ ու մրրիկներ։