Պետք չէ սպասել պանդեմիայի երրորդ ալիքին, պետք է պատվաստվել․ Առողջապահության նախարար

Պետք չէ սպասել պանդեմիայի երրորդ ալիքին, պետք է պատվաստվել․ Առողջապահության նախարար

Ռուսաստանի Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ քաղաքացիներին կոչ է անում ոչ թե սպասել կորոնավիրուսային պանդեմիայի երրորդ ալիքին, այլ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ու որքան հնարավար է, արագ։ Այս մասին նա ասել է «Россия 1»-ի եթերում։

Նա նշել է, որ հաճախ են հարց տալիս, թե արդյոք Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսային բռնկման երրորդ ալիքը։ Նախարարը այդ հարցադրումը համարում է անհեթեթ, քանի որ կարծում է, որ ոչ թե պետք է սպասել բռնկման երրորդ ալիքին, այլ պետք է որքան հնարավոր է շուտ՝ պատվաստվել։

Նշենք, սակայն, որ որոշ մասնագետների կարծիքով, Ռուսաստանում, իրոք, սկսվել է կորոնավիրուսային բռնկման երրորդ ալիքը։