Ջրհեղեղ Սաուդյան Արաբիայում

Ջրհեղեղ Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայում տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղումների եւ մարդկային զոհերի։ Ինչպես հայտնում է Saudi Gazette-ը, մարդկային զոհերի տիվը արդեն հասել է 35-ի։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ մարդկային զոհեր հատկապես շատ են եղել Մեքքայում՝ 11 մարդ։

Մնացած զոհերը գրեթե մեկ տասնյակի հասնող քաղաքներում են եղել։ Հիմնական պատճառը զոհվելու էլեկտրահարումներն են բարձր խոնավության պատճառով, ջրահեղձումը եւ հին ու խարխուլ շինությունների փլվելու հետեւանքով փլատակների տակ մնալը։

Հզոր ցիկլոնը, որը ներկայումս գրոհել է Պարսից ծոցը, մինչ այդ տեղատարափ անձրեւներ է առաջացրել ԱՄԷ-ում, Քաթարում եւ նույնիսկ Քուվեյթում հանգեցրել զանգվածային հեղեղումների։