Հայաստանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը․ ներկայացվել է տարբերանշանը

Հայաստանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը․ ներկայացվել է տարբերանշանը

Ներկայացվել է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնության տարբերանշանը։  2022 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշեցնենք, անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: