Սուարեսն ու Գրիզմանը լարված հարաբերությունների մեջ են

Սուարեսն ու Գրիզմանը լարված հարաբերությունների մեջ են

Cuatro-ի տեղեկություններով, կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանն ու թիմի ուրուգվայցի հարձակվող Սուարեսը լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ։

Հաղորդվում է, որ մարզումներից մեկի ժամանակ Սուարեսը բարևել է ֆրանսիացուն, սակայն Գրիզմանի կողմից որևէ արձագանք չի եղել։ Դեպքից հետո Սուարեսը մարզման ընթացքում ուշադրություն չի դարձել Գրիզմանին և սկսել է շփվել Պիկեի, Ումտիտիի և Դեմբելեի հետ։