Ոստիկանությունում ուսումնասիրվում է Ապրիլյանի հերոսների գերեզմանները պղծելու տեսանյութը

Ոստիկանությունում ուսումնասիրվում է Ապրիլյանի հերոսների գերեզմանները պղծելու տեսանյութը

Ոստիկանությունն ուսումնասիրում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման մասին տեսանյութը։

Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակվել Եռաբլուրից, որտեղ երևում՝ է ինչպես են պղծվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները։ Անհայտ անձինք գիշերը տարբեր ներկերով խզբզել են նկարները, գերեզմանաքարերը, ներկերը կաթեցրել են գերեզմանների վրա։