Տղա թե աղջիկ կունենան արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը, ըստ բուքմեյքերների

Տղա թե աղջիկ կունենան արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը, ըստ բուքմեյքերների

Բրիտանական բուքմեյքերական գրասենյակները փորձում են կանխտեսել, թե բրիտանական թագավորական ընտանիքի՝ լույս աշխարհ գալուն պատրաստվող հերթական նորածինը տղա թե աղջիկ է լինելու։ Խոսքը արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի առաջնեկին է վերաբերվում։ Ըստ բուքմեյքերների, խաղադրույքները ավելի հաճախ դրվում են այն բանի վրա, որ արքայազնի առաջնեկը կլինի աղջիկ։ Նման տեղեկություն են հրապարակել բուքմեյքերական Betfair, Paddy Power եւ Coral ընկերությունները։ Ընդ որում, նաեւ կանխատեսում են, որ եթե աղջիկ ծնվի, նորածին արքայադստերը ամենայն հավանականությամբ կտան Դիանա, Էլիս կամ Վիկտորիա անունները, իսկ եթե տղա ծնվի՝ Ջեյմս, Արթուր կամ Էդվարդս։ Հասկանալի է, որ բոլոր անուններն էլ բրիտանական թագավորների եւ թագուհիների անուններ են եղել, իսկ Դիանան, արքայազն Հարրիի մոր անունն էր։