Հերքում

Հերքում

«Հրապարակ» էլեկտրոնային օրաթերթում 08.10.2018 թվականին, ժամը 18:00-ին «Սկանդալ ԵՊՀ-ում. նոր «Սաշիկ» է հայտնվել» վերտառությամբ հոդված է հրապարակվել.

Ի կատարումն դատարանի վճռի.

«Սկանդալ ԵՊՀ-ում. նոր «Սաշիկ» է հայտնվել» խորագրով հոդվածում հրապարակված զրպարտություն համարվող և Մարատ Գրիգորյանին վերաբերող «զարտուղի ճանապարհներով դեկան վերընտրված», «մի խումբ գիտաշխատողների ձեռքից պարտադրանքով վերցրել է աշխատավարձի բանկային քարտերը և ամեն ամիս ինքն է տնօրինում նրանց գումարները և բոլորին գումար է տալիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մնացած 50 տոկոսը պահելով իրեն», «ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի Սաշիկը՝ «փայ մտնելով» գիտաշխատողների աշխատավարձի մեջ՝ հիմնավորելով, որ եթե ինքը չուզենա, ապա իրենք այդ գիտական թեմաների մեջ չեն ընդգրկվի, բացի դրանից հիմնավորում է, որ «փայ մտած» գումարից վճարում է նաև ԵՊՀ աշխատակազմի տխրահռչակ ղեկավար Ալիկ Ղարիբյանին», «կիսադաշնակ Մարատը դեկան ընտրվելուց հետո նաև ազատվել է ֆակուլտետի այն ամբիոնի վարիչներից, ովքեր չէին անցնում իր թրի տակով, և նրանց տեղը ամբիոնի պաշտոնակատարներ է նշանակել իր կամակատար դասախոսներին» փաստացի տվյալները հերքում ենք։