Սկանդալ ԵՊՀ-ում․ նոր «Սաշի՞կ» է հայտնվել

Սկանդալ ԵՊՀ-ում․ նոր «Սաշի՞կ» է հայտնվել
ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում։ ԵՊՀ աշխատակիցներից մեկը «Հրապարակի» խմբագրություն նամակ է ուղարկել, որտեղ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին մեղադրում է ֆակուլտետի գիտաշխատողների աշխատավարձերի 50 տոկոսը յուրացնելու մեջ՝ վերջինիս անվանելով ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի Սաշիկ։ Նամակում մասնավորապես ասվում է․



«ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի գիտպետկոմի կողմից ֆինանսավորված բազային և թեմատիկ դրամաշնորներում ըդգրկված գիտաշխատողները բախվել են չլսված մի խնդրի հետ․ ավելի քան 39 տարի ֆակուլտետը ղեկավարծ և այս տարվա մայիսին զարտուղի ճանապարհներով դեկան վերըտրված Մարատ Գրիգորյանը, ով ԵՊՀ շրջանակներում հայտի է որպես «Կիսադաշնակ Մարատ», գիտական թեմաներում ընդգրկված մի խումբ գիտաշխատողների ձեռքից պարտադրանքով վերցրել է աշխատավարձի բանկային քարտերը և ամեն ամիս ինքն է տնօրինում նրաց գումարները և բոլորին գումար է տալիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մնացած 50 տոկոսը պահելով իրեն:



Այսինք՝ «Կիսադաշնակ Մարատը» դառել է ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի Սաշիկը՝ «փայ մտնելով» գիտաշխատողների աշխատավարձի մեջ՝ հիմնավորելով, որ եթե ինքը չուզնա, ապա իրենք այդ գիտական թեմաների մեջ չեք ընդգրկվի, բացի դրանից հիմանվորում է, որ «փայ մտած» գումարից վճարում է նաև ԵՊՀ աշխատակազմի տխրահռչակ ղեկավար Ալիկ Ղարիբյանին, ում ձեռքում է գտնվում նաև ԵՊՀ ստվերային գումարների շրջանառությունը: Կիսադաշնակ Մարատը դեկան ըտրվելուց հետո նաև ազատվել է ֆակուլետի այն ամբիոնի վարիչներից ովքեր չէին անցնում իր թրի տակով , և նրանց տեղը ամբիոնի պաշտոնակատարներ է նշանակել իր կամակատար դասախոսներին, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խախտելով օրենքը ավելի երկար ժամանակով պաշտոնակատարների հրամաններ է տվել»:



Իր հասցեին հնչող մեղադրանքները լսելով՝ Մարատ Գրիգորյանը նախ բարձր ծիծաղեց, ապա հերքեց՝ հավելելով, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ իր մասին ինչ ասես գրում են՝ իր անունը վարկաբեկելու համար․«Ես չունեմ գիտաշխատողներ, 2 հոգի են մասնակցում, բայց ես կապ չունեմ։ Դուք ինձ ասացիք, ես առաջին անգամ իմացա։ Հիմա ես ի՞նչ ասեմ Ձեզ, կարող են գրել, որ Գրիգորյան Մարատը սպանության է մասնակցել»,- ասաց դեկանը։



Հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են իր անվան շուրջ նման զրույցներ ծավալվում․



«Ասեմ․ քանի որ ես Ամուլսարի վերաբերյալ որպես փորձագետ բացասական կարծիք եմ հայտնել, հիմա էլ եմ հայտնում, ու Լիդիանի տնօրինությունը նման բաներ է հրապարակում։ Թող դիմեն օրինապահ մարմիններին, գան ստուգեն, եթե տեսնեն, որ նման բան կա, թող դատեն»։