Մանրամասներ՝ Պոմպեո-Կիմ հանդիպումից

Մանրամասներ՝ Պոմպեո-Կիմ հանդիպումից
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեա, որտեղ տեղի է ունեցել նրա եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Այս մասին հայտնում է DongA-ն։



Ըստ հաղորդման, հայտնի են դարձել մի շարք մանրամասներ այդ հանդիպումից։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են պետությունների ղեկավարների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու մասին։



Նշվում է, որ Կիմն ու Պոմպեոն ունեցել են աշխատանքային ճաշ, որի ընթացքում էլ քննարկել են հիմնական հարցերը։ Քննարկվել են նաեւ միջուկային կայանների ապամոնտաժման գործընթացի ներկա վիճակի հետ կապված հարցեր։