Ավիավթար Ռումինիայում․ կա երկու զոհ 

Ավիավթար Ռումինիայում․ կա երկու զոհ 

Ռումինիայում կործանվել է թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ։ Դեպքը տեղի է ունեցել այդ երկրի հյուսիսում գտնվող Սուչավայի նահանգում։ Այս մասին հայտնում է Agerpres լրատվական գործակալությունը։ Ավիավթարի հետեւանքով զոհվել են երկու տղամարդ՝ 30 եւ 42 տարեկան։ Նրանցից մեկը եղել է ինստրուկտորը։

Վերջինս եղել է Բուխարեստի բնակիչ։ Երկրորդը տեղացի է։ Նա մի քանի օր առաջ է գնած եղել ինքնաթիռը եւ անցել է օդաչուական դասընթաց։ Իրականացվում է քննություն՝ դեպքի մանրամասներն ու հանգամանքները պարզելու համար։