ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորները Բեռլին կգործուղվեն ապրիլի 18-21-ը: