Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները հիասթափեցնող են և ողբերգական

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները հիասթափեցնող են և ողբերգական

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները մեղմ ասած հիասթափեցնող են, ողբերգական:

Միայն փաստը, որ Դոգի կուսակցությունը (ի դեպ  չանցկացնելով քարոզարշավ ու Երևանի բակերում չունենալով նախընտրական հանդիպումներ) բավական թվով ձայն է ստացել, խոսում է քաղաքական համակարգի մեղմ ասած վատ վիճակի մասին։ 

Այս պատկերն, իհարկե, սպասելի էր։ Նախերգանքը եղավ ամիսներ առաջ. Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքներով Դոգի կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն էին հայտնել բավական մեծ թվով մարդիկ, ավելի շատ, քան քաղաքական դաշտի հնաբնակներին։

Ու սա «բանական է». մի երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը քարոզարշավին համարյա հայհոյախառն ելույթներ է ունենում (2018, 2021,2023 թվականների ելույթներն ապացույց- շինեմ, լեզուդ համապատասխան տեղը մտցնեմ, ասֆալտ լիզեք, ծեփեմ պատերին եւ այլն), բնական է, որ ընդդիմադիր խոսույթն էլ Դոգի մակարդակով կլինի, ուղղակի էս դեպքում արդեն 18+:

Հայաստանում քաղաքականությունը, ողջախոհությունը, քաղաքական միտքը, քաղաքական խոսքը գնալով պարզապես ոչնչանում են։ Հայաստանի քաղաքական դաշտը պարզապես գահավիժում է, իր հետեւից անդունդ տանելով պետությունը։

Այս իրավիճակը լուրջ վերլուծությունների և հետեւությունների կարիք ունի: Այլապես վաղը արդեն կարող է պետություն չունենանք:

Արման Գալոյան