Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 132-ով

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 132-ով

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը ավելացել է 132-ով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությունը։ Հիվանդացության ընդհանուր թիվն այդ երկրում կազմում է 4403 մարդ։ Առողձացածների թիվը կազմում է 2819 մարդ։ Մահացությունը կազմում է 52 մարդ։ 1532 պացիենտ էլ ստանում է ստացիոնար բուժում, որոնցից 42-ի վիճակը ծանր է, 56-ինը միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ կայուն։ Ադրբեջանում իրականացվել է 276 338 թեստավորում։